Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավագանու ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը

Ավագանու ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը
01.03.2013 | 01:07

Նախագահական ընտրությունների թանաքը դեռ չչորացած, արդեն իսկ` «Երևանի քաղաքապետ. ո՞վ է նա» թրիլլերն է պտույտի մեջ: Պահանջարկը շատ մեծ է, առաջարկներն` էլ ավելի:
Դրանով էին նաև բացատրվում «կետային» հարվածները Տարոն Մարգարյանի նկատմամբ Երևանում և հատկապես Ավանում` նախագահական ընտրությունների ժամանակ: Մեր ունեցած տեղեկություններով` «ուղեղային հատուկ կենտրոնները» ջանք, էներգիա, գումար չեն խնայել, որ հասնեն ոչ միայն «Րաֆֆին` ընդդեմ Սերժ Սարգսյանի» հաղթանակին, այլև «Սարգսյանն ընդդեմ Տարոնի» կոնֆիգուրացիայի իրացմանը:
Բանն այն է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանը շատ բարձր ցուցանիշներ էր ապահովել Երևանում, ինչն էլ դարձել էր հիմք` նրա հետագա պաշտոնավարման: «Կետային» հարվածներով փորձ էր արվել ցրելու այդ «միֆը»:
Եվ այնուհանդերձ, մեր տեղեկություններով, հակընդդեմ տեխնոլոգիան չի աշխատել. Երևան քաղաքի ՀՀԿ ավագանու համամասնական ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ